Ինչ կենսագրություն ունի Դավիթ Խուդաթյանը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Դավիթ Խուդաթյանը, ով զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը, կնշանակվի ՏԿԵ նախարար:


Ներկայացնում ենք Դավիթ Խուդաթյանի կենսագրությունը.


Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
3 օգոստոս 1991 թ., Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք


Կրթություն
2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի՝ Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ


Աշխատանքային գործունեություն
2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ


2017-2018 թթ. աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն մենեջեր
2018 թ. աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար


2018 թ. հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ


2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար


2024թ. հունվարի 11-ին ՀՀ կառավարության 42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ:


Այլ տվյալներ
2009-2011 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:


Կուսակցական պատկանելություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։