Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված է 549.7 մլն դրամ։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի
տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը համոզված
է, որ եթե ուզում են համապատասխան տուրիստական
հոսքեր ապահովել, եթե ուզում են՝ երևանցիները նոր տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի
ոչ թե բյուջետային առումով ավելի ծախսել, այլ՝ շարունակեն թեկուզ նույն գումարը ծախսելով,
ապա պետք է ավելի ընդլայնել շրջանակը։
Սուրեն Գրիգորյանը
նաև մի քանի ցուցանիշ է հրապարակել։
2022-23թթ ծախսվել է 590 մլն 999 հազար դրամ. «Սա այն տարին էր,
երբ շատ գումար ներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին
է՝ օգտագործում ենք»,- ասել է նա։
2023-24թթ ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ. «Անցած տարի էլ ձեռք
ենք բերել Սուրբ ծննդյան տոնավաճառի տնակները, որ անցյալ տարի էլ ենք օգտագործել, այս
տարի էլ ենք օգտագործում»,- նշել է նա։
Գրիգորյանը շեշտել է, որ այս տարի ավելի քիչ գումար է նախատեսված
ծախսել, քան նախորդ տարի. «Այս տարի ծախսելու ենք 549 մլն 706 հազար դրամ»։