Արման Եղոյանն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է Եվրամիության առաքելության տեղակայմանն ու վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի):


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարևորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությունն ու փոխայցերը:


Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին:


Արման Եղոյանն անդրադարձել է մեր երկրում Եվրամիության առաքելության տեղակայմանը վերաբերող, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացներին` դրանցում ընդգծելով Էստոնիայի դերակատարությունը:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին: