Կադրային փոփոխությունները հասունացել էին․ նոր խմորումներ են սկսվում քաղաքական դաշտում

«Իրական փոփոխությունների կարոտ ենք մնացել Կառավարության աշխատանքում ու ես չգիտեմ,թե այս ռոտացիայով արդյոք կփոփոխվի աշխատանքը այդ գերատեսչությունների»։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով մի շարք պաշտոնյաների հրաժարականներին ու  նոր նշանակումներին։


Ստեփանյանը հույս հայտնեց, որ փոփոխությունները բերելու են որակի ի հայտ գալուն․ «Կառավարության աշխատանքում հասունացել էր փոփոխությունների պահը, կար ցածր արդյունավետություն ու թերություններ»։


Ստեփանյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունների կարիք ՀՀ-ում չկա, քանի որ քաղաքական ճգնաժամ չկա, իսկ իշխանափոխություն ՀՀ-ում կարող է լինել միայն ընտրությունների միջոցով «Այլ միջոց ինձ համար ընդունելի չէ, մեզ ո՛չ Հոկտեմբերի 27 է պետք, և ո՛չ էլ փողոցային պայքարով իշխանափոխություն»։


Ստեփանյանը հավելում է, որ հիմա ձևավորվում են ուժեր, քաղաքական դաշտում  սկսվում են  խմորումներ «Մարդիկ փորձում են պայմանավորվածությունների գալ։ Կլինեն երրորդ ուժեր և դա իր մեջ դեստուկցիա է պարունակում»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան