Մեկնարկել է Երևանում Ամանորի ընթացքում Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումը

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրման մեկնարկի մասին:


«Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:


Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ն զանգահարել 011-514-214, 011-514-197 և 011-514-231 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ: