Զվարճալի դեպք եթերում. բրազիլացի հաղորդավարուհին Բայդենին սխալմամբ բեն Լադեն է անվանել

«TV Globo» հեռուստաալիքի բրազիլացի հաղորդավարուհի Անա Մարիա Բրագան ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սխալմամբ անվանել է Ուսամա բեն Լադեն («Ալ Քաիդայի» (Ռուսաստանում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է) ղեկավարը, որը սպանվեց 2001 թվականին)։ Զավեշտալի դեպքը տեղի է ունեցել «քսանյակի» (G20) գագաթնաժողովը լուսաբանելու ընթացքում։


«Պաշտոնական լուսանկարների շարք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և ձեռքսեղմում բեն Լադենի հետ ԱՄՆ-ից»,-ասել է Բրագան:


Գործընկերն ուղղել է հաղորդավարուհուն։ Նրանք ծիծաղել են և նշել, որ շփոթվելու պատճառը վաղ առավոտյան ուղիղ եթերների բարդություններն են։