Ակնհայտ է, որ ՌԴ-ն չի ընդունել
Թրմափի առաջարկը, ինչպես նաև Ուկրաինան չի ընդունել «խաղաղություն տարածքների դիմաց»
կարգախոսը։ Միանշանակ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը իր ազդեցությունն է ունենալու
մեր տարածաշրջանում։ Այս մասին նշում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի
անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը ինչպիսի
քաղաքականություն կվարի ռուս-ուկրաինական պատերազմում։
Ադամյանը կարծում է, որ Ալևին
պետք չէ խաղաղության համաձայնագիր և նա ցանկանում է նոր զիջումներ պոկել ՀՀ-ից․ «Նա իրեն համարում է տարածաշրջանի
Նապոլեոն Բոնապարտ, նա խաղաղության պայմանագիր կնքելու որևէ դրդապատճառ չունի։ Ալիևը
եթե կնքի պայմանագիր, ապա դա կնշանակի, որ արտաքին վտանգը վերացել է, իսկ դա կնշանակի,
որ պետք է փոխի իր պետության հայեցակարգը»։
Ադամյանը նշում է, որ Ալիևը վախենում
է, որ ՀՀ-ն հետագայում կարող է ռևանշի գնալ․ «Հիմքում Ալիևի վախն է, որովհետև ՀՀ-ի զարգացումը ու հզորացումը
վտանգ է իր իշխանության համար։ Նա մտածում է, որ եթե ինքը 1994թ-ի պարտությունից հետո
կարողացավ ռևանշի հասնել, ապա ՀՀ-ն էլ հետագայում նման ձևով կվարվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան