Մհեր Գրիգորյանը ԱԶԲ հայաստանյան առաքելության տնօրեն Լամբերտի հետ քննարկել է Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:




Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը:




Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ԱԶԲ ծրագրերը՝ ուղղված մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և կապիտալի շուկայի զարգացմանը:



Երկուստեք կարևորվել են ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում ԱԶԲ ներգրավվածությունը:



Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ընդգծել է Հայաստանում ԱԶԲ փորձառության ու գիտելիքի ներդրման կարևորությունը՝ ընդգծելով Բանկի տեխնիկական աջակցության անհրաժեշտությունը մի շարք ծրագրերի լիարժեք իրականացման տեսանկյունից: