Պիտի ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են, բայց նաև պարտադիր չի, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հեt, մանավանդ ինչպես ասել եմ, տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված, բայց նաև ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխությունները իրենք իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանեց, թե դա ինչ է նշանակում։ «Բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որ կամ 2018 թվականից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, և մինչև օրս էլ այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն»,- ասել է վարչապետը։