Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ կառավարության և պետության ղեկավարի դերն ու գործառույթն է ի վիճակի լինել կայացնել որոշումներ՝ առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու և առանց դրա շուրջ որևէ մեկի հետ խորհրդակցելու:
Այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումները կայացվել են միանձնյա կերպով:
«Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանականը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ինքը թիմակիցների հետ շատ հարցերի շուրջ է քննարկումներ ունենում, և որոշ դեպքերում դրանք լինում են շատ ընդլայնված քննարկումներ, ինչը նորմալ է:
«Կառավարության և պետության ղեկավարի դերն ու գործառույթն այն է, որ կան պահեր, որ ինքը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ՝ առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու և առանց՝ դրա շուրջ որևէ մեկի հետ խորհրդակցելու, դա է իմաստը»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը: