Կարևոր եմ համարել, որ այն ինչ ասել եմ, լինի գրավոր. որոշումը միանձնյա էր. Փաշինյանը` sms-ով ազատումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ պաշոնյաներին գրավոր կերպով կիրակի օրը ուշ երեկոյան հրաժարական տալու խնդրանքի վերաբերյալ հարցին։


«Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակ»,- նշեց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրաժարականների հարցը քննարկել է թիմակիցների հետ։