Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր առավոտյան հարված են հասցրել Բեյրութի կենտրոնական շրջանում գտնվող բնակելի տան ուղղությամբ: Զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 23 – ը։ 


Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:


Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական կործանիչներն առնվազն 4 հրթիռ են արձակել շենքի ուղղությամբ: Նշվում էր, որ հարվածի հետևանքով փլուզվել է 8–հարկանի շենք։ Իսրայելական բանակը շրջանի բնակիչներին չի զգուշացրել պատրաստվող հարվածի մասին։


«Բեյրութի Բաստա ալ–Ֆաուկա շրջանի վրա իսրայելական հարձակման հետևանքով, նախնական հաշվարկներով, զոհվել է չորս մարդ, ևս 23 – ը վիրավորվել են, փլատակներում որոնումները շարունակվում են», – ասվում է հաղորդագրության մեջ:


Բացի դրանից, իսրայելական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել նաև Բեյրութի հարավային արվարձանի մի քանի շրջանների: Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: