Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում

Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից:


«Կենտրոնի թաղապետերանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալները մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են», - հայտնել են կառույցից: