ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նկատմամբ. նա կասկածվում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է iz.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:


Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Խմբավորման անդամները կատարել են աղմկահարույց հանցագործություններ, ներառյալ սպանության սպառնալիքներ և պատվիրված սպանություններ:


Թաթուլյանը մեկ այլ քրեական գործով ևս մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։