Ընդդիմադիր որոշ շրջանակների հորդորում եմ` հանգիստ նստեն տեղը և սպասեն իրենց կամ իրենց «‎հերոսների» դատական վճիռներին․ Հովհաննիսյան

Շուրջ 1 տարի առաջ ԱԺ ամբիոնից տեսանյութում հնչող այս արտահայտության բերումով «Հրապարակ» և «‎Ժողովուրդ» լրատվականները դիմել էին դատարան զրպարտության հիմքով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։


«‎Հրապարակ» օրաթերթը, ըստ այդմ, պարտվեց առաջին ատյանի դատարանում և պարտավոր է ինձ փոխհատուցել 100,000 դրամ։ «‎Ժողովուրդ» օրաթերթի դեպքում լրիվ նույն փաստական հանգամանքներով այլ դատավոր հակառակ վճիռն է կայացրել, որն արդեն բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։


Ընդդիմադիր որոշ շրջանակների զուտ հորդորում եմ` հանգիստ նստեն տեղը և սպասեն իրենց կամ իրենց «‎հերոսների» դատական վճիռներին։