«Սա լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար». Ֆինանսների նախարարը՝ ՊԵԿ պաշտոնում իր տեղակալին նշանակելու մասին

Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելու է իր տեղակալ Էդուարդ Հակոբյանը:


«Սա բացի բոլոր դրական կողմերից նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:


Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,- գրել է նա: