Մոսկվայի պաշտոնյաները մնում են թյուրիմացության մեջ․ Հայաստանը վստահելու հիմքեր չունի

Մոսկվայի պաշտոնյաները մնում են թյուրիմացության մեջ։ Նրանք կարծում են, որ այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են իրավապայմանագրային հիմքերով 1990-ականներին կարող են պահպանվել, բայց իրողությունները փոխվել են։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով  ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հայտարարությանը։ 


Ըստ Կոպիրկինի Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ ՌԴ-ն  հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։


Նավասարդյանի խոսքով՝  Հայաստանը Ռուսաստանին վստահելու հիմքեր չունի «ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև դաշնակցային հարաբերությունների խորությունները չեն կարող պահպանվել»։


Վերլուծաբանը կարծում է, որ ՌԴ-ն չի ցանկանում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, քանի դեռ ինքը այդ ամենից շահ չունի։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան