Քաղաքացիակենտրոն լրատվություն
Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել. Տեղեկությունը հաստատել են Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից, սակայն, չեն հստակեցրել, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի, տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։
Քրեական վարույթը քննում է հակակաոռուպցիոն կոմիտեն։