Մեկ կենտրոնը մյուսով փոխելը անվտանգության բանաձև չէ․ ՀՀ-ի և ՌԴ-ի պատկերացումները տարբեր են

ՀՀ անվտանգության գործում ՌԴ-ն ձախողել է։ ՀԱՊԿ-ից ու ՌԴ-ից եկած արձագանքները մեզ չեն բավարարում։ Նրանք չեն ճանաչում, թե որտեղով են անցնում Հայաստանի ու ՀԱՊԿ-ի սահմանները։ Պետք է նախ արձանագրել, թե ուր է գնում ՀԱՊԿ-ը և որտեղ է ՀԱՊԿ-ի ապագան։  Այս մասին Civic.am-ի հետ զրույցում  նշեց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։


Ըստ պատգամավորի՝ ՌԴ-ի պատկերացումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև  ճանապարհների ապաշրջափակման հարցում չեն համապատասխանում Հայաստանի պատկերացումներին «Ադրբեջանից ակնկալում ենք ապաշրջափակման հարցում մեզ հետ համաձայնության։ Անցած տարի և այս տարի երկկողմ ձևաչափով մենք կարողացել ենք ձեռքբերումներ ունենալ և պետք է այդպես էլ շարունակենք»։


Ինչ վերաբերվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությանը, որ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանությաններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ, Ղազարյանը նշեց, որ ՌԴ արտաքին հետախուզության հայտարարության մեջ անհագստություն է տեսնում «Ես ուրախ եմ ապրել մի երկրում, որ ժողովուրդն է որոշում որ կուսակցությանը ընտրել և ով լինի իշխանություն»։


Ղազարյանը կարծում է, որ ՀՀ-ի անվտանգության  ու պաշտպանության բանաձևը Մոսկվան Բրյուսելով կամ մեկ կենտրոնը մյուս կենտրոնով փոխելը չէ․ «Մենք ենք այն կենտրոնը, որ ի զորու ենք պաշտպանել մեր պետությունը, շնորհակալ ենք այն բոլոր ժողովրդավար կենտրոններին, որոնք փորձում են ուժեղացնել ժողովրդավարույթուն ՀՀ-ում, որովհետև դա կարևոր է, բայց կարծում եմ բանաձևը քիչ թշնամիներ ունենալն է և քչերից կախվածությունը փոխարինել կախվածություն շատերից»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան