ՀՀ քննչական կոմիտե են այցելել զոհված զինծառայողի մայր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ ձերբակալված Գայանե Հակոբյանի փաստաբանները: Այստեղ իրականացվելու է առերեսում Աշոտ Փաշինյանի հետ․ գրում է
ՀԺ-ն։Ինչպես
հայտնել էինք, երեկ փորձ էր արվել առևանգելու վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին առևանգելու հանցանք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է:
Քննչական կոմիտեն
հրապարակել էր Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդումը, որտեղ նա դեպքից մանրամասներ էր պատմել։
Նշենք, որ Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել երեկ տեղի ունեցած միջադեպի գործով։
«Հայկական ժամանակ»-ը ներկայացրել է տեսանյութը, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս նետվում: