Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը ինքնակամ ներկայացել են դատարան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները՝ Սեյրան Օհանյանը Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, ներկայացել են դատարան: Նախորդ նիստին դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել՝ այն հանձնարարելով Հայաստանի ոստիկանապետին:



Նիստի սկզբում դատավորը հետաքրքրվեց․ «Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է»։ Քոչարյանն ասաց՝ հարցը չի հասկանում, պնդող հարցին ի պատասխան՝ ասաց՝ ազատությունը չի սահմանափակվել: