Օրհներգը վերջացնում ենք «թող միշտ պանծա Հայաստան» տողով, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն. ԿԳՄՍ փոխնախարար

Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական արագացում կատարվի: Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով խոսում ենք ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և վերջացնում ենք ուղերձով՝ թող միշտ պանծա Հայաստան, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։