Արամուսում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է հայտնաբերվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կոտայքի մարզի Արամուս գյուղի վարչական տարածքում հայտնաբերել է բազալտենման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Տարածքի չափագրումները ցույց են տվել, որ ապօրինի տեղահանվել է 4032 խմ լեռնազանգված, իսկ տեղում գտնվող «Կամազ» մակնիշի 2 ավտոմեքենան բեռնված են եղել բազալտենման լեռնազանգվածի 3-ական խոշոր բեկորներով։

Տեսուչներն անմիջապես դադարեցրել են լեռնազանգվածի ապօրինի դուրսբերման աշխատանքները։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։