Հիշեցում Քոչարյանին․ «Դատական համակարգում 2018-ից առաջ և հետո տեղի ունեցածը անհամեմատելի է»

Նախորդ շաբաթ վեց պաշտոնյաներ հրաժարականի դիմումներ ներկայացրեցին։ Նրանք հիմնականում ուժային կառույցների ղեկավարներ էին։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։

 

Հարցին, թե արդյոք անձերի փոփոխություներով հնարավոր է տարբեր ոլորտներում, ինչպես նաև դատական համակարգում հասնել փոփոխության․ Գևորգ Դավթյանն ասաց, որ այդ հարցին միանշանակ ասել՝ այդպես է, չես կարող, բայց անձերից շատ բան է կախված, որովհետև ցանկացած համակարգ աշխատացնում են անձերը։

 

«Եթե անձն ունի կամարտահայտություն, կամք, դրանից շատ բան է կախված՝ համակարգն աշխատացնելու համար։ Այլ հարց է, որ անձի ղեկավարման ժամանակ կարող են բազմաթիվ խոչընդոտներ լինել, կարող են օբյեկտիվ պատճառներ լինել, բայց բոլորը հաստատապես կհամաձայնվեն ինձ հետ, որ ի սկզբանե անձերից է շատ բան կախված։ Այսինքն, եթե մենք ունենք որևէ կառույցի ղեկավար և այդ կառույցի ղեկավարն իր պարտականությունները կատարում է այնպես, ինչպես որ պետք է կատարեր, բնականաբար այդ կառույցը դեպի բարգավաճում է գնում, քան թե հետընթաց։ Հետևաբար, անձերի փոփոխությունը մեծ նշանակություն ունի, բացառությամբ՝ խոչընդոտների»,- ասաց փաստաբանը։

 

Վարչապետն իր վերջին հարցազրույցում ուժայինների պաշտոնանկություններից և անկախ դատական համակարգ ունենալու մասին խոսելիս, նշեց, որ իդեալական վիճակն այն կլիներ, որ ինքը որևէ կապ չունենար այս թեմայի հետ։

 

Այս առնչությամբ փաստաբանն ասաց, որ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները դրանք տարանջատված են, անկախ են և բնականաբար նրանք մեկը մյուսի հետ այնքանով են կապակցված, որքանով իրավական նորմերը։

 

«Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, խոսքը վերաբերվում է կառավարության ղեկավարի հնարավոր ազդեցությանը դատական համակարգի վրա։ Հնարավոր ազդեցություն, որպես այդպիսին որևէ նորմատիվային իրավական կարգավորում չունի, ավելին  անկախությունը դրսևորվում է նրանում, որ որևէ մեկն իրավունք չունի ազդել դատական համակարգի վրա, բայց որևէ ձևով արգելք չկա, որ դատական համակարգը չպետք է հաշվի առնի նաև գործարար հարաբերությունները, հասարակական հարաբերություններում տիրող իրավիճակը,  այդ թվում նաև պաշտոնյաների խոսույթը»,- ասաց Գևորգ Դավթյանը։  

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան