Պուտինը իր խոսքում չանդրադարձավ
Սև լճին, Ջերմուկին, Խոզնավարին, որովհետև այդտեղ ասելիք չկար և ՀԱՊԿ-ը ֆիասկո էր գրանցել։
Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների
մասին Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։
Բագրատյանի խոսքով՝ ԵՄ-ն ՀՀ-ի համար ընդունելի արժեհամակարգ է, բայց
ՀՀ-ն արտաքին հարաբերությունները կառուցում է անվտանգային երաշխիքներից ելնելով․ «Այն ուժերը որոնք
նախաձեռնել են ԵՄ-ի ինտեգրվելու համար ստորագրահավաք, նրանք դիպուկ են աշխատում, բայց
իշխող քաղաքական ուժն է դոմինանտ ուժը, որը այդ ուղղության մասին բարձրաձայնել է և
քայլեր է անում»։
Պատգամավորը նշում է, որ ՌԴ-ի
հետ հարաբերությունները չպետք է հակադրել ԵՄ-ի հետ հարաբերություններին․ «Եթե ՌԴ-ն չի ցանկանում
մեզ հետ ռազմավարական դաշնակցություն անել, ապա դա խնդիր չէ։ Մենք էլ Ֆրանսիայի հետ
ենք փորձում, Հնդկաստանի հետ են փորձում։ ՌԴ-ն փորձում է թուրքական աշխարհի հետ աշխատել
և մենք պետք է գտնենք այն դաշնակիցներին, որոնց հետ կարող ենք համագործակցել, բայց
դա ուղղված չէ ՌԴ-ի դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան