Նարեկ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է Ալեքսանդր Ավետիսյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։


ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։