Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Արկադիա Տոնոյանը 2024 թվականի դեկտեմբերի 4-ից կնշանակվի Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,–նշված է որոշման մեջ։


Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդի նստավայրը կլինի Նյու Դելին։