ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:


«Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով»,-նշել է Անի Բադալյանը։