Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է վարչապետի կողմից առաջարկած փրայմերիզին

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Այս մասին հայտնել է ինքը Վահագն Մկրտչյանը:


Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել է Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս միջոցով գյումրեցիները ՔՊ-ից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։


Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետն այսօր՝ դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն էր: