Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ժամը 12:00-ից ավարտված է Գումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:
Քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրվել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել է Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս միջոցով գյումրեցիները ՔՊ-ից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։