Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար թեկնածուներ են առաջարկվել. Ովքե՞ր են նրանք

Արմեն Մարուխյանի և Նարինե Ազարյանի  թեկնածությունները մրցութային խորհրդի որոշման հիման վրա առաջարկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ  ԱԺ պաշտոնական կայքում զետեղված՝ հիշյալ թեկնածուների վերաբերյալ նախագծերից։


Նարինե Ազարյանը 2024 թվականի օգոստոսի 1-ից առ այսօր զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնը, 18.09.2006-18.03.2013 թվականներին էլ եղել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ, զբաղեցրել է նաև այլ պաշտոններ։


Մյուս թեկնածուն՝ Արմեն Մարուխյանը, նույնպես ՀՀ գլխավոր դատախազությունում  տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Մասնավորապես, 2005-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ, 2016-2017-ին եղել է Տավուշի մարզի գլխավոր դատախազ, 2017-ից 2024 թթ.՝  գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ։ Արմեն Մարուխյանը, որը  արդարադատության առաջին դասի խորհրդական է, զբաղեցրած պաշտոնից ազատվել է ս.թ. մայիսի 2-ից։