ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ նա վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Այսօր այդ մասին նա ասել է 24news-ի հետ զրույցում։
Աղազարյանի խոսքով՝ կյանքի իր այս ծանրագույն որոշումը կայացնելու համար կարևոր հանգամանք կա։ Աղազարյանը հիշատակում է վերջերս ԱԺ-ում ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը, թե Աղազարյանի որդուն առնչվող քրեական վարույթի շրջանակներում 2 անգամ միջնորդավորված դիել են իրեն։ Քյարամյանը հիշատակել էր նաև մանր եղջերավոր անասունների արտահանմանն առնչվող քրեական գործը, որում Աղազարյանը ներգրավված է որպես վկա։
«Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ես գնացել եմ գործարքի»,- ասաց Աղազարյանը։
Նա հավելեց՝ եթե վարույթներից գոնե մեկով պարզվի, որ ինքը մեղավոր է, ապա իրեն կզրկեն մանդատից։