Բաց քվեարկության արդյունքներով Խոյ համայնքի ղեկավար է ընտրվել Լյուդվիկ Յայլոյանը

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Խոյ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության հարցը։ Բաց քվեարկության արդյունքներով Խոյ համայնքի ղեկավար է ընտրվել Լյուդվիկ Յայլոյանը։


Խոյ համայնքի ղեկավարի կողմից երդման օր սահմանվեց 2024 թվականի դեկտեմբերի 5-ը:


Շնորհավորում ենք նորանշանակ համայնքի ղեկավարին և մաղթում արդյունավետ աշխատանք և հաջողություններ համայնքի զարգացման ու բնակիչների բարեկեցության ապահովման գործում։


Վստահ ենք, որ Լյուդվիկ Յայլոյանի ղեկավարությամբ Խոյ համայնքը կհասնի նոր ձեռքբերումների և կշարունակի զարգանալ համախմբված ու նպատակասլաց ճանապարհով։