Այս տարբերակով հավասար մրցակցություն
է ստեղծվում կուսակցականների և համակիրների շրջանում, ովքեր իրենց տեսնում են Գյումրու
քաղաքապետի պաշտոնում։ Սա առաջին փորձն է և կարծում եմ հաջող է լինելու։ Այս մասին Civic.am-ի հետ
զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով Գումրիում տեղի ունենալիք նախընտրական փրայմերիզին։
Պատգամավորի կարծիքով՝ «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցությունը այժմ լուրջ մրցակից
չունի և ինքը դրանում համոզվել է տարբեր մարզեր այցելությունների միջոցով․ «Մարդիկ կարող են բողոքներ
ունենալ տարբեր աշխատանքների կատարման ընթացքից արագությունից, բայց ես չեմ նկատում,
որ այլ կուսակցությունների հետ կապված հույսեր կապեն։ Ժողովուրդը այսօր տեղեկացված
է երկրի ներսում կատարվող մեծածավալ աշխատանքներից,
արտաքին քաղաքական հարցերից ու շատ լավ գիտի,
թե ուր ենք գնում»։
Ղազարյանը անդրադառնալով ԵՄ-ի
հետ հարաբերությունների զարգացման հետ կապված որոշ ուժերի ստորագրահավաքին ու հայտարարություններին,
նշեց, որ ԵՄ գնալու օրակարգը հենց իշխող ուժինն է․ «Այդ մասին առաջինը խոսել
է հենց վարչապետը Եվրախորհրդարանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան