«Երևան տրանսպորտ» ՓԲԸ վարորդները առավոտից գործադուլ էին իրականացնում․
պահանջում էին աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։
Իսկ քաղաքացիները կանգառներում կանգնած սպասում էին տրանսպորտի,
չենթադրելով, որ վարորդները գործադուլ են անում։
Վարորդներից մեկը նշեց, որ հրաժարվում են հավելյալ աշխատել․
պատրաստ են աշխատել սահմանված 14 ժամը։
Թող հավելյալ վարորդներ ընդունեն աշխատանքի,- ասում են վարորդները
կամ հավելյալ աշխատելու դեպքում իրենց կրկնակի վարձատրեն։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Լևոն Լևոնյանն ասաց, որ քննարկումներ կունենան վարորդների բարձրացրած պահանջների վերաբերյալ․
նշեց, որ այդ խնդիրներից որոշները քննարկելի են իրենց համար։
Ավագանու անդամն ասաց, որ այս հարցերը քննարկելի են, ինչ վերաբերում
է աշխատավարձերին, Լևոնյանը այն բավարար համարեց։
Չկա՞ արդյոք ՓԲԸ-ի տնօրենի մեղավորությունը։ Ինչու՞ սանիտարական
և կենցաղային բավարար պայմաններ ապահովված չեն։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց,
որ կուտակված բազմաթիվ խնդիրներ կան և ժամանակի ընթացքում պետք է բոլոր խնդիրներին
լուծում տրվի։
Մանրամասն՝ տեսնյութում
Վովա Հակոբյան