ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել են Շիրակի մարզում գործող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների շուրջօրյա խնամքի հաստատություններ։


Ինչպես հայտնել են նախարարությունից, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ կատարած այցի ընթացքում վերջիններս շրջել են կենտրոններում, հետևել ծառայությունների մատուցմանը վերաբերող ընթացիկ աշխատանքներին, զրուցել հաստատություններում բնակվող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։



«Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում նախարարն ու մարզպետը նաև ծանոթացել են ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին, հետաքրքրվել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների առօրյայով։