ՀԱՊԿ-ը փուչիկ է․ ևս մեկ անգամ փորձում են մեզ ծուղակը գցել

«ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք ոչ մի բանի չենք մասնակցում։ Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք, որովհետև Ադրբեջանը մտել էր ՀՀ տարածք։ Բայց իրենք ասեցին, որ ՀՀ տարածքները չեն ճանաչում»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից հնչած հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի դռները բաց են Հայաստանի դիմաց՝ շարունակելու համար գործընկերությունը։


Մելքոնյանը նշեց, որ ՌԴ-ն դեռևս 2010 թվականից սկսած պաշտպանում է Ադրբեջանի շահերը. «2010թ.-ից սկսած, երբ ՌԴ-ն Ադրբեջանին 4-5 մլրդ դոլարի ժամանակակից հեռահար սպառազինություն էր մատակարարում, ՌԴ-ից մեզ ասում էին, որ Ադրբեջանը դա չի օգտագործելու Հայաստանի դեմ կամ ԼՂ-ի դեմ»։


Հարցին, թե ինչու ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Մելքոնյանը պատասխանեց. «Այդտեղ շատ հարցեր կան, որովհետև կարող է  պատահել, որ կտրուկ քայլեր կատարենք, ու դա վնասի մեր պետությանը։ ՀԱՊԿ-ը ՌԴ-ն է, և ՌԴ-ն մեզ դավաճանել է։ Հիմա ՌԴ-ն ևս մեկ անգամ փորձում է մեզ ծուղակը գցել»։


Մելքոնյանի խոսքով՝ եվրադիտորդները մեծ արդյունավետությամբ են գործում ՀՀ-ում, ինչը չենք կարող ասել ռուսական զորքերի մասին. «Երբ սահմաններում սկսվեց էսկալացիա, ռուսական զորքերը փախան, ու չգիտեմ, թե մինչև ուր հասան։ Հետո Արևմուտքի թելադրանքով կանգնեցվեց էսկալացիան, ու մինչև հիմա ԵՄ դիտորդները կարողանում են արդյունավետ գործել»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան