Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կակտիվացնեն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները. աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պամանագիր:
Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին, թե իբր Հայաստանը նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ՝ վարչապետը նկատեց, որ այդ հրապարակումներում հիմնական թեզն այն է, թե իբր Հայաստանին, անձամբ վարչապետին ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ:
«Մինչդեռ ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»,-ասաց Փաշինյանը: