Ռուսական վարքագծում կա կեղծիք․ ի վիճակի չէ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում միջնորդություն պարտադրել

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով Ռուսաստանը Հարավային Կովկասում վերջին շրջանում ակտիվացել է պայմանավորված ԱՄՆ-ում վարչակազմերի փոփոխությամբ` քանի դեռ Թրամփը չի հասցրել ստանձնել նախագահությունը, իսկ Բայդենը հեռանում է։ Նրա կարծիքով ԱՄՆ-ում այդ անորոշությունն ու Վրաստանում կատարվողը ստիպում է Կրեմլին մեր տարածաշրջանում ակտիվ գործել։

 

Իսկ  Կրեմլի՝ Վրաստանի գործող իշխանությանը աջակցող հայտարարությունը, Սաֆարյանը «արջի ծառայություն» է որակում ։

 

Ի՞նչ է կատարվում Մերձավոր Արեւելքում` Սիրիայում։ Պատկերը, ըստ Սաֆարյանի, բավականին խառն է։ Նա չի բացառում, որ գործարք է տեղի ունեցել ՌԴ-ի և Թուրքիայի միջեւ։

 

«Նաեւ կարող ենք կարծես նշմարել, որ, միգուցե, Թուրքիայի հետ այդ համաձայնությունը կա նաև Կովկասի մասով` որ Կովկասը մնում է ՌԴ ազդեցության գոտի, բայց Սիրիայում Թուրքիան պատառ է ստանում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

 

Միաժամանակ նա բացառում է, որ Ռուսաստանը կարողանա այլ եղանակներով իրեն պարտադրի` որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ։

 

Մանրամասն` տեսանյութում

Վովա Հակոբյան