Գողը առաջինն է գոռում՝ բռնեք գողին․ կոռուպցիայի մասին այս մարդկանց հարցերը ժպիտ են առաջացնում

 «Քոչարյանի ընտանիքը միլիարդավոր դրամների ներդրումներ է անում Տանզանիայում, միջազգային տարբեր ընկերություններում բաժնեմասեր ունեն, և այդ մարդիկ կոռուպցիայից են խոսում»: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորների հայտարարություններին՝ կապված կոռուպցիայի հետ։


Բաքոյանը հավելեց, որ Քոչարյանի ընտանիքի հետ փոխկապակցված միլիոնավոր դոլարների գույքեր դատախազության տիրույթում են, և ժողովուրդը ակնկալում է արագ արդյունքներ այդ գործերից։


Ըստ պատգամավորի՝ վերջերս տեղի ունեցած պաշտոնյաների հրաժարականները ու նոր նշանակումները անհրաժեշտ էին մեր պետությանը. «Համակարգերը պետք է առողջանան։ Իհարկե, միայն անձերով չի պայմանավորված առողջացման համակարգը, կարևոր է, թե ինչպես է ինստիտուտը գործում»։


Պատգամավորը, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը, նշեց. «Խորհրդարանական ընդդիմությունը կարծես թե ծառայում է մեր այն ռազմավարական գործընկերներին, որոնք դավաճանել են ՀՀ-ին։ Այդ գործընկերների մեսիջներն են իրենք փոխանցում»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան