ՀՀ-ն համաձայնություն տվել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը. ԱԳՆ

Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից:


Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, նաև՝ «առաջարկել հանդիպման միջնորդություն»։



 

«Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում»,- հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին։