ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սիմոն Աբգարյանին շնորհել է Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանին շնորհել է Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում:


«Ուրախ եմ, որ այս երեկո պատիվ ունեցա պարոն Սիմոն Աբգարյանին շնորհել Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: