Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը:


Հիմնական փոփոխությունները` այստեղ:


«Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում լուծել դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած մի շարք խնդիրներ` նպաստելով ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը և Հայաստանում ձևավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը»,- ընդգծել է զեկուցողը:


Նախարարն անդրադարձել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված այն առաջարկներին, որոնք ընդունվել են, և նախագծերի փաթեթում իրականացվել են համապատասխան փոփոխություններ:


Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նրա խոսքով փոփոխություններով հնարավորություն կստեղծվի մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ:


Հիմնական փոփոխությունները` այստեղ:


Զեկուցողի խոսքով մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանում արտադրված և ՀՀ տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները կարող են շրջանառվել մեր երկրի տարածքում մինչև դրանց պիտանելիության ժամկետի ավարտը:


Հայաստանի Հանրապետությունում արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու նպատակով գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:


ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը քննարկման է ներկայացրել ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Փոփոխությունները` այստեղ:


Փոխնախարարի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:


««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:


Հիմնական փոփոխությունները` այստեղ:


Զեկուցողը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից: