Ընդունվել է Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու հնարավարություն տվող օրենքի փոփոխությունը

Գյումրիում առաջ եկած կառավարման վակուումը վերացնելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փոփոխություններ են կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:


Խորհրդարանում հատուկ ընթացակարգով քննարկվել և ընդունվել է Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու հնարավարություն տվող օրենքի փոփոխությունը:


Օրենքի նախագիծն ընդունվել է 61 կողմ, 21 դեմ ձայներով: