Քրեակատարողական ծառայության պետի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից․ վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։