Ստուգումներ՝ Արարատի համայնքապետարանում. կան կալանավորվածներ

Երեկվանից լուրեր են պտտվում, որ ձերբակալվել են Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ։


Civic.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ երեկ մի շարք անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։


Նշենք, որ, մեր տեղեկություններով, կալանավորվածներից մեկը Արարատի համայնքապետի տեղակալ Արսեն Հակոբյանն է, մյուսը՝ համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը։


Լիլիթ Թադևոսյան