Ընդդիմություն չեն, «արմյաշկա» են, առանց ՌԴ-ի չեն պատկերացնում ՀՀ գոյությունը

ԱԺ-ում ընդդիմությունը իշխանությանը մեղադրում էր կոռուպցիայի, սպանությունների մեջ, և հատկապես ուշագրավ էր, որ այդ մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանի որդին՝ մի մարդու, որի իշխանության օրոք տեղի ունեցան Պողոս Պողոսյանի սպանությունը, Մարտի 1-ը, Հյուսիսային պողոտայի բնակիչների հայտնի պատմությունները և այլն։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի հետ։


Նա նշեց, որ ադեկվատ պատասխան չստացան քրեական, քաղաքացիական և այլ օրենսգրքերով, հիմա էլ ինչ կուզեն՝ կխոսեն։


«Պատիժն օրենքի հետ զուգորդված է. եթե չի պատժվում, ուրեմն օրենքն իր էֆեկտիվությունը կորցնում է, դրա համար հիմա խոսքը տեղափոխվում է սոփեստության մակարդակ։ Սոփեստությունն ինչումն է։ Մարդն ասում է հետևյալը՝ եթե մեղավոր են, ինչո՞ւ չեն պատժվում, եթե չեն պատժվում, ուրեմն մեղավոր չեն։ Սա օրենքի նկատմամբ եղած իրավակիրառ պրակտիկան է Հայաստանում, բայց բոլորին է հայտնի, որ եղել են շատ բաներ, և Հայաստանում չի կարող չինովնիկը, էլ չեմ ասում՝ նախագահը լինել միլիոնատեր, միլիարդատեր, թեկուզ դրամով։ Այ այսպես, այս կախարդական շրջանն է։ Հիմա երկրորդ մասն ենք նայում՝ իշխանությունը պետք է անընդհատ ճնշման տակ լինի, դա Մոսկվայի քաղաքական ուղեգիծն է»,-  ասաց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը փորձում է քաղաքական ապակայունացման գիծը շարունակել, ինչը ռևանշիզմ է։


Դիտարկմանը՝ Լևոն Քոչարյանը իշխանություններին նաև մեղադրել է անվտանգության ճարտարապետությունը քանդելու մեջ, Լևոն Շիրինյանն արձագանքեց. «Սրանց փորացավը մեկն է. սա հայի այն տեսակն է՝ «արմյաշկան», որն առանց Ռուսաստանի կողմից ոչնչացվելու չի պատկերացնում իր գոյությունը, դրա համար անվտանգության ճարտարապետությունը քանդվել է. ո՞րն է էդ ճարտարապետությունը՝ Ռուսաստանի ստեղծած անվտանգության համակարգն է, որտեղ տեղավորված էր մեր պետությունը, որի մի մասը՝ Արցախը, Ռուսաստանը շան բերանը դրեց և մնացածն էլ պետք է շարունակեր։ Այդ անվտանգության ճարտարապետությունից Հայաստանը ճողոպրեց, կարողացանք  դուրս գալ, և տեսնում եք՝ բավականին հաջողություններ կան»,- ասաց Լևոն Շիրինյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան