Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը։ Նշենք, որ վարչապետը
Փաշինյան-Թրամփ-Մակրոն ուշագրավ լուսանկար հրապարակեց՝ գրառելով, որ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ
առիթ է ունեցել։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Նա նշեց, որ այցելությունը
սպասելի էր՝ հատկապես այն ֆոնին, որ այդ միջոցառմանը մասնակցելու էր նաև ԱՄՆ նորընտիր
նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա կարևոր այցելություն էր ոչ
միայն Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման, այլ նաև քաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստում.
մենք գիտենք, որ հատկապես բոլորի ուշադրությունը սևեռված էր Միացյալ Նահանգների ընտրված
նախագահի այցելությանը և նրա հանդիպումներին, և բնականաբար լավ առիթ էր նաև Ֆրանսիայի
նախագահի միջնորդությամբ և աջակցությամբ Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումը։
Եվ կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո գիտենք, որ տեղի է ունեցել Հայաստանի
վարչապետի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց, և սա շատ կարևոր էր նաև տետ ա տետ
հանդիպելու և շատ կարևոր հարցեր քննարկելու առումով»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ բնականաբար, դա այն
ֆորմատը չէր, որին երկար ժամանակ կհատկացվեր, և որի ժամանակ երկար քննարկումներ տեղի
կունենային, բայց գոնե առաջին շփումների մակարդակով, առաջին մեսիջները փոխանցելու առումով,
առավել ևս, երբ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահը, շատ կարևոր է
համարում։
Քաղաքագետը նշեց, որ բնականաբար
այսօր աշխարհը սպասում է ԱՄՆ վարչակազմի փոփոխությանը և Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետով
կառավարմանը, և այստեղ շատ կարևոր են որոշակիությունները։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան