Ի՞նչ տեղի ունեցավ Սիրիայում։ Ինչո՞ւ տապալվեց Ասադի ռեժիմը։ Գրող-հրապարակախոս, սիրիահայ Հակոբ Նալբանդը, որը Ասադի ռեժիմի ընդդիմադիր էր Civic.am-ի եթերում ասաց, որ ամեն ինչ սկսվեց «Արաբական գարնանից», Ասադի ռեժիմը 2015-ին անչափ թուլացել էր և միայն Ռուսաստանի աջակցությամբ կարողացավ պահպանել իշխանությունը։
Ովքե՞ր են հեղափոխության հեղինակները։ Հակոբ-Նալբանդի կարծիքով՝ ավելի պրոարևմտյան,
և այն խոսակցությունները, թե Թուրքիան գրավեց Սիրիան, ամրապնդվեց այնտեղ ու Հալեպի
հայերին վտանգ է սպառնում՝ այնքան էլ այդպես չէ։ Նա միաժամանակ նշեց, որ Թուրքիան ցանկանում
է իր հետ սահմանին 30կմ խորությամբ բուֆերային գոտի ստեղծել, որտեղ չլինեն քրդական
ուժեր։ Սակայն պետք է նկատել, որ քրդերը մեծ ուժ են իրենցից ներկայացնում, որոնց մարզում
են ամերիկյան, ֆրանսիական, բրիտանական զինված ուժերը։
Հեղափոխությունն կիրականացրած մյուս ուժերը՝ քրդականից բացի սիրիացիներն են՝ ընդդիմադիրները
և երրորդը՝ Սիրիայի բանակի այն հատվածը, որը
չդիմադրեց ու ընդդիմությունը։
«Այս ուժերի հիմնական հենարանը ԱՄՆ-ն է, ոչ թե Թուրքիան։ Այստեղ շատ սխալ ինֆորմացիա
կա, որ Թուրքիան իր ձեռքն է վերցրել․ ո՛չ։ Թուրքիան ուղղակի միջնորդ էր Ասադի ռեժիմը
տապալելու համար։ ԱՄՆ-ն բազմաթիվ անգամներ հորդորեց, առաջարկեց հանդիպել, խոսել, նույնը
Էրդողանը, սակայն Սիրիայի նախագահը, հավանաբար, շատ էր վստահում Ռուսաստանին ու Իրանին
և ինչպես միշտ Ռուսաստանը հարվածեց Սիրիային ու սիրիական բանակը չդիմադրեց», - ասաց
Հակոբ Նալբանդը։
Ըստ նրա՝ առաջիկայում նաև հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրվի Իսրայելի
և Սիրիայի միջև։ «Համասը չկա, Լիբանանում Իսրայելն արդեն իրեն ապահով է զգում, Հըզբոլլահը
թուլացել է։ Իսրայելի համար հիմնական վախը իր հյուսիսային բնակավայրը ապահովության
տակ առնելն էր», - նշեց Հակոբ Նալբանդը։
Անդրադառնալով Սիրիայում՝ հատկապես Հալեպում հայերի անվտանգությանը, Հակոբ Նալբանդն
ասաց, որ առաջին օրերին էր վտանգը մեծ։ Հիմա արդեն խաղաղ է քաղաքում, ոստիկանությունը
վերահսկում է ամեն ինչ, անգամ եկեղեցիներում դեկտեմբերի 7-ին պատարագ է հնչել Սպիտակի
աղետի զոհերի հիշատակին։ Նրա կարծիքով՝ Սիրիային լավ ապագա է սպասվում․ անգամ Հայաստան
եկած սիրիահայերը կարող են կրկին ետ վերադառնալ Սիրիա։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան