Երևանում վերելակների փոխարինման այս տարվա ծրագիրն ավարտական փուլում է

Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ, որից 460-ն արդեն տեղադրված է: 


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ բնակիչների անվտանգության ու հարմարավետության ապահովմանն ուղղված կարևորագույն այս ծրագրի համար համայնքային բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել: